Ցավազրկող 10 միջոց` բնությունից

21:25 • 29.09.14

Միշտ չէ, որ անհրաժեշտ է քիմիական բաղադրություն ունեցող դեղագործական նյութեր ընդունել` ցավը մեղմացնելու համար: Կան հարյուրավոր բնական ցավազրկող միջոցներ, որոնք առատորեն շնորհում է բնությունը:


Ինչպես ներկայացնում է consciouslifenews.com-ը` այդ բնական միջոցները կարող են ցավազրկել հոդացավերի, գլխացավի կամ անգամ այրվածքների ժամանակ: Պարբերականը ներկայացրել է մի շարք բնական դեղաբույսեր ու միջոցներ, որոնք հրաշալի ցավազրկողներ են հանդիսանում:



1. Կոճապղպեղ, 2. քրքում, 3. ռեհան


Դեղաբույսերի այս փունջը հոյակապ ցավազրկող միջոց է Այուրվեդիկ բժշկության մեջ (հնդկական ավանդական բժշկություն): Երեքն էլ ունեն հակաբորբոքային հատկություններ: Քրքումը այնպիսի բաղադրություն ունի, որն օգտակար է ռևմատոիդ արթրիտի և փսորիազի ժամանակ:


4. Սատանայի ճիրան (Harpagophytum procumbens) կոչվող դեղաբույսը հիանալի ազդեցություն է ունենում տարբեր հիվանդությունների ժամանակ, օրինակ` լյարդի խնդիրներն ու այրոցները: Այն նաև հակաբորբոքային հատկություն ունի:



5.
Կեչու տերևը գործում է` ինչպես կորտիզոն դեղամիջոցը, որը դուրս է գրվում էնդոկրին խանգարումների, արթրիտի, գայլախտի, մաշկային հիվանդության, իմունային խանգարումների և այլ հիվանդությունների ժամանակ:


6. Սպիտակ ուռենու արմատներ, որի ակտիվ բաղադրիչը սալիցինն է, որը մարմինը վերածում է սալիցիլաթթվի: Այս բույսը նվազեցնում է օրգանիզմում այնպիսի հորմոնների մակարդակը, որոնք առաջացնում են ցավ և բորբոքում: Այն չի վնասում մարսողությանը, օգտակար է մկանային ցավի, հոդացավերի, ծնկան վիրահատությունից հետո վերականգնման ժամանակ, քանի որ լավացնում է արյան շրջանառությունն ու նվազեցնում է այտուցները:


7. Կեռասի պարունակության մեջ անտոցիան կոչվող միակցության առկայությունը, որի շնորհիվ միրգն այդքան վառ գույն է ստանում, նպաստում է ցավի վերացմանը: Բալը համարվում է բոլոր տեսակի սննդամթերքներից ամենաօգտակարը` որպես հակաբորբոքային միջոց, որը շատ օգտակար է հոդացավերի ժամանակ:


8. Արնիկա. այս բույսով շփումը ինտենսիվ սպորտով զբաղվելուց հետո, սուր վնասվածքի ժամանակ կամ հետվիրահատական շրջանում հիանալի ցավազրկող միջոց է, որը կիրառում են մարզիկներն ու յոգերը:


9. Անանուխը հաճախակի կիրառվում է որպես բնական դեղամիջոց ատամնացավի, բքնածության, մաշկի գրգռվածության, գլխացավի և մկանային ցավի ժամանակ:


10. Լորամրգի հյութը սպանում է ստամոքսն ու բարակ աղիները պատող միկրոօրգանիզմները, որոնք խոց են առաջացնում:


 

Ցավազրկող 10 միջոց` բնությունից