Խեցգետնանմանները քաղցկեղի ուսումնասիրության նոր մեթոդ են հուշել

19:46 • 29.09.14

Կվինսլենդի համալսարանի կողմից Բոգոմոլ տեսակի խեցգետինների  ուսումնասիրությունները հնարավորություն կտան հեղաշրջում իրականացնել քաղցկեղի ախտորոշման հարցում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով Russia Today-ին:


Գիտնականները կարողացել են վերարտադրել խեցգետնի աչքերի հատկությունները սովորական տեսախցիկի օգնությամբ: Արդյունքում` տեսախցիկը ֆիքսել է մարմնի հյուսվածքները:


Պարզվել է, որ խեցգետնի աչքերը հայտնաբերում են բևեռացված լույսը, որը տարբեր կերպ է արտացոլվում առողջ և քաղցկեղային հյուսվածքներում: Գիտնականներին հաջողվել է ստեղծել այնպիսի տեսախցիկ, որը վերափոխում է մարդկանց աչքերով ընկալվող ազդանշանները:


Արդյունքում ստացվել է քաղցկեղի հայտնաբերման նպատակով իրական ժամանակահատվածում նյարդային բջջիջների հետազոտման ախտորոշում:

 

Խեցգետնանմանները քաղցկեղի ուսումնասիրության նոր մեթոդ են հուշել