Apple-ը OS X-ը կպաշտպանի Shellshock-ի խոցելիությունից
Apple ընկերությունը նոութբուքերի և Mac համակարգիչների համար նախատեսված UNIX ծածկույթի խոցելիությունը կանխող թարմացումներ է թողարկել, որը կիրառվում է OS X օպերացիոն համակարգում: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Apple ընկերության կայքում տեղադրված հայտարարությանը:
UNIX–ը բազմաֆունկցիոնալ օպերացիոն համակարգ է, որ գոյություն ունի մի քանի տարբերակներով։ Այն ծածկույթների (shell – անգլ.) միջոցով օգտատիրոջ համար ապահովում է ավանդական ինտերֆեյս։
Թարմացումները հասանելի են Apple ընկերության կայք էջում: Այն համատեղվում է OS X Lion 10.7.5-ի, OS X Mountain Lion v10.8.5-ի, Mavericks 10.9.5-ի և թողարկման պատրաստվող ավելի նոր տարբերակների OS X Yosemite 10.10-ի հետ: Օգտատերերին առաջարկվում է ինքնուրույն ներբեռնել և տեղադրել դրանք:
Ավելի վաղ՝ սեպտեմբերի 26-ին անվտանգության համար պատասխանատու փորձագետները հայտնել են, որ Shellshock-ի խոցելիություն է հայտնաբերվել, որը չարագործները կարող են օգտագործել Linux բաշխման տարբեր վարկածների պարագայում:
Վտանգի տակ են հայտնվել Apple ապրանքանիշի նոութբուքներն ու համակարգիչները, Linux-ի հիմքի վրա կառուցված OS X օպերացիոն համակարգը, ինչպես նաև Android համակարգը:










