Չինաստանում թույլատրել են նոր iPhone-ների վաճառքը

11:07 • 30.09.14

Չինաստանում թույլատրել են Apple ընկերության նոր սմարթֆոնների վաճառքը, հայտնում է South China Morning Post-ը: Այդ երկրի արդյունաբերության և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն անլար ցանցերում iPhone 6 օգտագործելու արտոնագիր է տվել:

 

ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում iPhone 6-ն ու iPhone 6 Plus-ը վաճառքում էին հայտնվել սեպտեմբերի 19-ին: Սակայն Apple-ից չէին հստակեցրել, թե ինչպես կարելի է նորույթը գնել Չինաստանում: Ընկերությունից, սակայն, ասել էին, որ իրենց նոր հեռախոսների ճկվելու ու դեֆորմացվելու առիթով ինը բողոք է ստացվել:

 

Ռուսական «ВКонтакте»-ի 50 օգտատեր հայտնել էր iPhone 6 ձեռք բերելու մասին, հայտնում է gazeta.ru-ն: 

Չինաստանում թույլատրել են նոր iPhone-ների վաճառքը