2015–ին կմեկնարկի հակաքաղցկեղային պատվաստանյութերի ամենալայնամասշտաբ թեստերից մեկը
Ավստրալիայում կմեկնարկեն 2015 թվականին կմեկնարկեն կրծքագեղձի և մաշկի քաղցկեղի հակաքաղցկեղային թերապիայի համար նախատեսված պատվաստանյութերի փորձարկումները, որոնք ըստ Meddaily.ru-ի, հավակնում են աշխարհում ամենալայնամասշտաբը լինել։
Պատվաստանյութերի փորձարկումն իրականացնում է Ascend ընկերությունը: Առաջարկվող թերապիաները երկու պարագայում էլ իմունոթերապիայի վրա են հիմնված: Նման բուժման հիվանդի իմունիտետը կկարողանա ինքնուրույն հաղթահարել հիվանդությունը:
Մաշկի քաղցկեղի դեմ կիրառվող պատվաստանյութի հիմքում ընկած է գենետիկորեն ձևափոխված մրսածության վիրուսը: Կրծքագեղձի քաղցկեղի համար նախատեսված պատվաստանյութը ներարկվում է հիվանդության վաղ շրջանում վիրահատություն տարած հիվանդներին, որը պաշտպանում է քաղցկեղի կրկնակի զարգացումից:










