Հարվարդում կուսումնասիրեն Բեյոնսեի հաջողության գաղտնիքը
Հարվարդի բիզնես դպրոցը (Harvard Business School) ուսանողներին արտասովոր առաջադրանք է տվել՝ ուսումնասիրել երգչուհի Բեյոնսեի հաջողության գաղտնիքը։ Ավելի ճիշտ՝ նրա վերջին ալբոմի հաջողության, որն առանց որևէ նախնական գովազդի դարձել է վաճառքների հիթ, գրում է buro247.ru-ն։
Երգչուհու Beyoncé անվանումով վերջին ալբոմի թողարկումը (2013թ. դեկտեմբերի 13-ին) անսպասելի է եղել. այն ընդհանրապես չի գովազդվել։ Սակայն առաջին 3 օրվա ընթացքում վաճառքի թվերը հասել են 600.000-ի։ Միգուցե, մարքեթինգի բացակայությունն ամենալավ մարքեթինգն է։ Հենց այս հարցին էլ պետք է պատասխանեն Հարվարդի ուսանողները։










