Լրտեսը՝ տեխնիկական դիտողականություն ապահովող ռազմական համակարգերը օդում և գետնին (լուսանկարներ)
Գիշերային տեսանելիություն ապահովող առաջին սարքերը Գերմանիայում հայտնվել են դեռևս 75 տարի առաջ, որոնք տեղադրվել են Panther զրահամեքենաների վրա: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Այնուհետև մշակել է շարժական տարբերակը, որոնք հնարավոր է դարձել տեղադրել StG 44 տեսակի ավտոմատի վրա: Իսկ այսօր գիշերային տեսանելիություն ապահովող ջերմային սարքերը բազմազան են: Դրանք հնարավոր է ամրացնել գլխին, սաղավարտին, զենքին կամ ուղղակի ձեռքում բռնել: Դրանք կիրառություն են գտել են ժամանակակից զինուժի բոլոր ճյուղերում:
Տեխնիկայի արագընթաց զարգացման դարաշրջանում նույնիսկ վերոնշյալ տեսակներն են անհարմարավետ դառնում, այդ իսկ պատճառով Պենտագոնի DARPA հետազոտական ծրագրերի գործակալության մասնագետները որոշել են նոր սերնդի սարքեր արտադրել, որոնք արտաքինից սովորական ակնոցների կնմանվեն, որոնք մինչև 24 ժամ ինքնավարություն կապահովեն և 5000 դոլարից ոչ ավել արժեք կունենան:

























