Հայտնի ընկերությունները որոշել են դադարեցնել սենսորային էկրանով դյուրակիր համակարգիչների արտադրությունը

16:08 • 30.09.14

Մի շարք հայտնի ընկերություններ որոշել են դադարեցնել սենսորային էկրանով, այսպես կոչված, «հիբրիդ» դյուրակիր համակարգիչների արտադրությունը, որը համատեղում է սենսորային էկրանն ու ստեղնաշարը, գրում է lenta.ru-ն՝ DigiTimes-ին հղումով։

 

Ըստ տվյալների՝ ընթացիկ տարում նման սարքերի պահանջարկը բավականին ցածր է եղել, ինչը ձեռնտու չէ դրանք արտադրող ընկերություններին։

 

Պահանջարկի անկման պատճառը, հնարավոր է, այն է, որ օգտատերերը նախընտրում են սենսորային էկրանով բջջայիններ և պլանշետներ ձեռք բերել, և նախընտրում են, որ համակարգիչները լինեն պարզապես մկնիկով և ստեղնաշարով՝ առանց սենսորային էկրանի։

 

Ամենաշատը տուժել են Microsoft և Intel ընկերությունները, քանի որ մեծ գումարներ են ներդրվել համակարգիչները գովազդելու համար։

 

Արտադրողները կթողնեն սենսորային ֆունկցիան միայն մի քանի մոդելների համար, մնացած արտադրությունը կդադարեցվի։  

Հայտնի ընկերությունները որոշել են դադարեցնել սենսորային էկրանով դյուրակիր համակարգիչների արտադրությունը