Microsoft-ը ներկայացրել է Windows 10 նոր օպերացիոն համակարգը

23:57 • 30.09.14

Microsoft ընկերությունը երեքշաբթի Սան Ֆրանցիսկոյում ներկայացրել է Windows 10 նոր օպերացիոն համակարգը: Ինչպես հայտնում է kommersant.ru-ն`այս մասին հայտարարել են ամերիկյան ընկերության ներկայացուցիչները լրագրողների հետ հանդիպման ժամանակ:


Microsoft-ի գործադիր փոխնախագահ Թերրի Մայերսոնը հայտնել է, որ նոր օպերացիոն համակարգի ծրագրավորողները որոշել են «շրջանցել» իններորդ տարբերակը` Windows 9-ը, և դրա համար պատրաստվող փոփոխությունները կիրառել համակարգի նոր տարբերակում:


Ինչպես նշվում է, նոր տարբերակում կվերականգնվեն որոշ նախկին գործառույթներ, որոնք բացակայել են Windows 8-ում, ինչը դժգոհություն էր առաջացրել օգտատերերի շրջանում:





 

Microsoft-ը ներկայացրել է Windows 10 նոր օպերացիոն համակարգը