Windows 9-ը օգտատերերը կկարողանան անվճար թարմացնել
Microsoft ընկերությունը կարող է Windows-ի հաջորդ տարբերակի թարմացումը Windows 8 օգտատերերի համար անվճար դարձնել: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Ինդոնեզիայում Microsoft-ի ստորաբաժանման ղեկավարի հայտարարությանը:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ Microsoft-ը երեքշաբթի, սեպտեմբերի 30-ին պատրաստվում է ներկայացնել Windows-ի նոր լայնամասշտաբ թարմացումը: Հարթակը կարող է ստանալ Windows 9, Windows Threshold կամ ավելի հակիրճ Windows TH անվանումը:
Աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ օգտատերերը Windows-ը՝ հաջորդ տարբերակով բարելավելու անվճար հնարավորություն կստանան: Անվճար հնարավորություն կընձեռվի նաև iOS, Android և անգամ OS X հավելվածների նոր տարբերակների պարագայում:
Առայժմ դեռ չի հստակեցվել կկարողանա՞ն արդյոք անվճար Windows թարմացում ստանալ նաև Windows 7-ի կամ Vista-ի օգտատերերը:










