Ello «հակաֆեյսբուքյան» հարթակը հազարավոր օգտատերերի է գայթակղում

01:14 • 01.10.14

Ello սոցիալական ցանցը ներկա պահին ժամում 31000 հայտ է ստանում այն մարդկանցից, ովքեր ցանկանում են միանալ այս հարթակին:
 

Ինչպես ցանցի հիմնադիր Փոլ Բուդնիթզն է հայտնել BBC-ին` այն նախապես նախագծվել էր իր 90 ընկերոջ հետ շփվելու համար միայն: Այն մյուսների համար հասանելի է դարձել օգոստոսի 7-ին: Այն արդեն ստացել է «հակա-Facebook» անվանումը, քանի որ այն խոստանում է որևէ գովազդ չտեղադրել և չվաճառել օգտատերերի տվյալները:


Կայքն ունի մինիմալիստական դիզայն և առաջին հայացքից այնքան էլ գրավիչ չէ, ինչպես շատ այլ ցանցեր:


«Հակա-ֆեյսբուք» անվանումը ցնցել է հիմնադրին, ով կարծիք է հատնել, որ իրենք Facebook-ը չեն դիտարկում որպես մրցակից, այլ որպես գովազդային հարթակ, մինչդեռ Ello-ն ցանց է:

 

 


 

Ello «հակաֆեյսբուքյան» հարթակը հազարավոր օգտատերերի է գայթակղում