Apple Watch-ի գովազդային հոլովակում սարքի էկրանն ավելի մեծ է, քան իրականում է (տեսանյութ)
Ամերիկյան Apple ընկերության վերջերս հանրությանը ներկայացված Apple Watch ժամացույցի սեպտեմբերի 30-ի գովազդային հոլովակում սարքի էկրանն ավելի մեծ է ցույց տրվում, քան իրականում է, գրում է gizmodo.com-ը։
Բացի այդ, Apple ընկերությունը փորձում է ցույց տալ սեփական արտադրության ժամացույցը լավագույն տեսքով, սակայն նման փոքր էկրան ունեցող սարքի համար փոքրիկ փոփոխություններն էլ նկատելի են։
Մի շարք տեխնոլորտի ուղեցույցներ և կայքեր արդեն հասցրել են քննարկել և քննադատել հայտնի ընկերությանը։











