Քենիական ծաղկաբուծությունը վտանգում է երկրի էկոլոգիան
Քենիան ծաղիկ արտահանող երկրների ցանկում 3-րդ տեղում է գտնվում, գրում է BBC News-ը։ Ծաղկի բիզնեսը շատ կարևոր դեր է խաղում երկրի տնտեսության համար։
Այնուամենայնիվ, բնապահպանների կարծիքով, ծաղկաբուծական տնտեսությունները լուրջ վտանգ են ներկայացնում շրջակա միջավայրի համար։
Այսօր քենիական իշխանությունները կանգնած են բարդ խնդրի առաջ, թե ինչպես հավասարակշռություն պահպանել բնապահպանության և ծաղկի բիզնեսի միջև։
Այդ ֆերմաներում աշխատում է մոտ 90.000 մարդ։













