Էդինբուրգի օդանավակայանը «կզինվի» Google Glass-ով
Էդինբուրգի օդանավակայանն առաջինն է Մեծ Բրիտանիայում, որի աշխատակիցները կօգտագործեն Google Glass ֆուտուրիստիկ ակնոցներ, գրում է Daily Mail-ը։
Նորագույն տեխնոլոգիայով հագեցած «ակնոցներն» ունեն թվային տեսախցիկ և փոքրիկ էկրան, այն ընդունում է հրամաններ և օգնում է տեղորոշվել տեղանքում, զանգեր կատարել և ունի շատ այլ գործառույթներ։
Աշխատակիցները, մասնավորապես, դրանով կկարողանան մի շարք լեզուներով թարգմանել և թռիչքի կամ այլ հարցերի հետ կապված տեղեկատվություն տրամադրել։
Չնայած օգտակար նորամուծությանը՝ անվտանգության և տեղեկատվության գաղտնիության մի խումբ մասնագետներ կարծիք են հայտնել, որ նման քայլը կարող է վտանգի տակ դնել քաղաքացիների մասին անձնական տվյալները։












