Էլոն Մասկը մտադիր է 2100-ին մեկ միլիոն մարդ ուղարկել Մարս
Տիեզերական գործակալությունները պատրաստվում են մարդկանց Մարս ուղարկել 2030-ին, սակայն դա բավարար չէ SpaceX ընկերության ղեկավար Էլոն Մասկի համար:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը` փոքրաթիվ կազմի փոխարեն Մասկը մտադիր է միլիոնավոր մարդկանց ուղարկել Կարմիր մոլորակ` այս դարի վերջին:
Tesla-ի հիմնադիրը հավատում է, որ մարդկանց Մարս ուղարկելը միակ ճանապարհն է մարդկությանը վերացումից փրկելու համար: «Կարծում եմ, որ ուժեղ մարդասիրական փաստարկ կա կյանքը բազմամոլորակային դարձնելու գործում», - ասել է Մասկը վերջին հարցազրույցի ժամանակ:










