Apple-ը ցանկանում է «ոսկե» iPad թողարկել. ԶԼՄ-ներ

11:43 • 01.10.14

Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է նոր iPad պլանշետ թողարկել, որը կունենա 9.7 դյույմ անկյունագծով էկրան և կլինի ոսկեպատ, գրում է Газета-ն՝ Bloomberg-ին հղումով, որն էլ վկայակոչում է իր աղբյուրներին:

 

Աղբյուրները նշում են, որ նոր iPad-ը կթողարկվի 3 գույնով՝ ոսկեգույն, արծաթագույն և մոխրագույն։ Պլանշետի թողարկումը նախատեսված է հոկտեմբերին։

 

Ընկերությունում պաշտոնապես չեն մեկնաբանում տվյալ տեղեկությունը։
 

Apple-ը ցանկանում է «ոսկե» iPad թողարկել. ԶԼՄ-ներ