Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել համացանցի հասանելիությունը. Պուտին

16:12 • 01.10.14

Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել համացանցի հասանելիությունը, այն տոտալ վերահսկողության տակ առնել, դա անգամ չի քննարկվում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է ria.ru-ն:

 

«Կցանկանայի ընդգծել, որ մենք մտադիր չենք սահմանափակել համացանցի հասանելիությունը, այն տոտալ վերահսկողության տակ առնել, պետականացնել համացանցը, սահմանափակել տեղեկատվական ոլորտում մարդկանց, հասարակական կազմակերպությունների, բիզնեսի օրինական շահերն ու հնարավորությունները»,- հայտարարել է Պուտինը ՌԴ անվտանգության խորհրդի նիստին:

 

«ԶԼՄ-ների ազատությունը, տեղեկություն ստանալու և տարածելու քաղաքացիների իրավունքը ցանկացած ժողովրդավարական իշխանության, ցանկացած ժողովրդավարական պետության և հասարակության հիմնարար սկզբունքներն են, և դրանք անհրաժեշտ է խստորեն պահպանել»,- ընդգծել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանը մտադիր չէ սահմանափակել համացանցի հասանելիությունը. Պուտին