«Էբոլա» վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել և փոխանցվել օդակաթիլային ճանապարհով. ՄԱԿ

23:32 • 02.10.14

Քանի դեռ «Էբոլա» վիրուսը շարունակում է մարդկանց համակել, այնքան մեծանում է հավանականությունը, որ այն մուտացիայի կենթարկվի ու կդառնա օդով փոխանցվող:


Ինչպես հաղորդում է Daily Mail-ը` այս մասին նախազգուշացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի` «Էբոլայի» հարցով հատուկ ներկայացուցիչ Էնթոնի Բանբերին` մտավախություն հայտնելով, որ վիրուսը կարող է փոխանցվել օդակաթիլային ճանապարհով, եթե շարունակի նոր մարդկանց վարակել:


Այս մեկնաբանությունը հետևել է Արևմտյան Աֆրիկայում ճգնաժամի դեմ պայքարող կազմակերպությունների այն նախազգուշացմանը, որ միջազգային հանրությունը 4 շաբաթ ունի՝ այն կանգնեցնելու համար, այլապես հիվանդությունը ամբողջովին դուրս կգա վերահսկողությունից:

 



 

«Էբոլա» վիրուսը կարող է մուտացիայի ենթարկվել և փոխանցվել օդակաթիլային ճանապարհով. ՄԱԿ