Սահմանվածից երկար աշխատանքային ժամերը նյութափոխանակության խանգարում են առաջացնում

23:10 • 02.10.14

Աշխատավայրում երկար ժամանակ անցկացնող մարդիկ ավելի հաճախ են 2-րդ տեսակի շաքարախտ ստանում: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն՝ հղում կատարելով SF Gate-ին:


Նման ռեժիմը բարձրացնում է նաև սթրեսների, սիրտ-անոթային հիվանդությունների, դեպրեսիաների ռիսկը:

Ճապոնացի աշխատավորների շրջանում անցկացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ շաբաթական ավելի քան 53 ժամ աշխատող մարդկանց մոտ մեծանում է շաքարախտի առաջացման ռիսկը:


Բացի այդ՝գիտնականները նաև համեմատել են ամերիկացի, եվրոպացի, ավստրալացի և ճապոնացի 222120 մարդու տվյալները: Ընհանուր առմամաբ՝ շաբաթական 53 ժամից ավել աշխատող մասնակիցներից 4963-ի մոտ շաքրախտ է հայտնաբերվել:
 

Սահմանվածից երկար աշխատանքային ժամերը նյութափոխանակության խանգարում են առաջացնում