Մեծ Բրիտանիայում առաջին «լողացող արևային տնտեսությունը» գործարկվել է Բերքշիրում (լուսանկար)
Ֆրանսիական Ciel et Terre ընկերությունը Մեծ Բրիտանիայում հետաքրքիր մոտեցում է ցուցաբերել՝ արևային վահանակները ջրային ռեսուրսների վրա տեղակայելով, գրում է phys.org-ը։
Ընկերությունը Բրիտանիայի Բերքշիր կոմսությունում գտնվող Sheeplands տնտեսության համար նախագծել և կառուցել է արևային վահանակների համակարգ, որը բաղկացած է 800 կտորից և որը լողում է ջրի վրա։
Ջրի վրա լողալով արևի էներգիան ավելի հեշտ և արագ է կլանվում վահանակների կողմից, քան ցամաքայինի դեպքում։ Համակարգը կառուցելու համար ծախսվել է մոտ 405.000 դոլար։
Տնտեսության սեփականատեր Մարկ Բենեթը BBC News-ի թղթակցին ասել է, որ այն չորրորդ սերնդի արևային համակարգ է, որը բավականին բարդ է կառավարել, սակայն «կանաչ» և էկոլոգիապես մաքուր էներգիա վաճառելով եկամուտ ստանալու նոր մեթոդ է։ Համակարգի անվանումը Hydrelio է։












