Կոսովոն առաջին անգամ ֆիլմ կներկայացնի «Օսկարի»
Կոսովոն 2008 թվականին Սերբիայից անկախանալուց հետո առաջին անգամ ֆիլմ կներկայացնի Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի, գրում է gazeta.ru-ն:
Ռեժիսոր Իսա Կոսյայի «Երեք պատուհան և կախումը» ֆիլմը կներկայացվի «Օտարալեզու լավագույն ֆիլմ» անվանակարգում: Ֆիլմի գործողությունները զարգանում են գյուղում, որտեղ 1998-1999 թվականներին սերբ զինվորները բռնաբարել են կանանց։
Կոսովոյի օսկարյան հանձնաժողովը նշում է, որ նահապետական Կոսովոյում ռեժիսորի բարձրաձայնած թեման երկար ժամանակ լռության է մատնվել:










