Մաշկի աշնանային խնամքի հիմնական 10 սկզբունքը

19:34 • 02.10.14

Մաշկը բավականին զգայուն է մթնոլորտի աղտոտվածության, եղանակային փոփոխությունների և մի շարք այլ երևույթների հանդեպ, ուստի այն պետք է խնամել ամեն օր:


Սակայան տարվա յուրաքանչյուր եղանակի հետ փոփոխվում են նաև մաշկի խնամքի միջոցները: Bigpicture.ru-ն ներկայացնում է մաշկի աշնանային խնամքի 10 կանոնը:

 

0111 10 основных принципов осеннего ухода за кожей

1. Անհրաժեշտ է պահպանել խոնավության համապատասխան մակարդակը, որի համար բավարար է միայն ամեն օր խոնավեցնող քսուկ օգտագործել:

 

0210 10 основных принципов осеннего ухода за кожей

 

2. Արևից պաշտպանությունը արդիական է ցանկացած եղանակի, չնայած աշնան արևն այնքան էլ վտանգավոր չէ, քան ամռանը, սակայն ուլտրամանուշակագույն ճառագայթներից նույնիսկ աշնանն է պետք պաշտպանվել:

 

0312 10 основных принципов осеннего ухода за кожей

3. Շատ կարևոր է օրական վիտամինների և հակաօքսիդանտների կիրառումը, որի համար անհրաժեշտ է ուտել թարմ մրգեր, բանջարեղեն, ինչպես նաև՝ ձիթենու, քունջութի և նուշի ձեթով մերսել մաշկը:

 

045 10 основных принципов осеннего ухода за кожей

 

4. Անհրաժեշտ է մաշկը խոնավեցնող թաց անձեռոցիկներ կիրառել այն պարագայում, երբ ձեռքի տակ չկան խոնավեցնող քսուկներ:

 

054 10 основных принципов осеннего ухода за кожей

 

5. Պաշտպանեք մազանոթները. մարմին նեթափանցող աշնան քամին, ինչպես նաև՝ ջերմաստիճանային կտրուկ փոփոխությունները մաշկի տհաճ ռեակցիա են առաջացնում, որի արդյունքում մաշկի մազանոթներն ընդլայնվում են, մաշկը չորանում է, իսկ դրանից խուսափելու համար անհրաժեշտ է հակատարիքային կոսմետիկա օգտագործել:

 

 10 основных принципов осеннего ухода за кожей

 

6. Անհրաժեշտ է մեծացնել D վիտամինի ընդունման չափաբաժինը՝ D վիտամին պարունակող մթերքներ կամ սննդային հավելումներ օգտագործելով:

 

073 10 основных принципов осеннего ухода за кожей

 

7. Անհրաժեշտ է պաշտպանվել մրսածությունից և գրիպից, քանի որ նույնիսկ լավանալուց հետո մաշկը դյուրագրգիռ և վատ վիճակում է մնում դեռևս երկար ժամանակ:

 

083 10 основных принципов осеннего ухода за кожей
8. Պետք է ուշադրություն դարձնել նաև ձկան յուղի, և հատկապես՝ օմեգա-3 թթուների վրա, որոնք կբարելավեն մաշկի, եղունգների, ինչպես նաև՝ մազերի վիճակը:

 

092 990x635 10 основных принципов осеннего ухода за кожей

 

9. Անհրաժեշտ է հատուկ խոնավեցնող միջոցների օգնությամբ խոնավեցնել ննջարանի օդը այն պահից, երբ սկսվում է բնակարանների ջեռուցման սեզոնը:

 

102 10 основных принципов осеннего ухода за кожей

10. Անհրաժեշտ է նաև շատ զգուշորեն լվացվել՝ ճիշտ ընտրելով օճառն ու դեմքի մաքրման համար նախատեսված այլ միջոցները:
 

Մաշկի աշնանային խնամքի հիմնական 10 սկզբունքը