Իտալական Ալպերում փառատոնի մասնակիցները քնում են հարյուրավոր մետրեր բարձրությունից կախված ցանցաճոճերում (լուսանկարներ)
Highline Meeting միջազգային փառատոնը թվում է, թե ամենազարմանալի փառատոներից է, որի մասին երբևէ լսել ենք, սակայն այն նաև ամենասարսափեցնողներից է: Փառատոնի մասնակիցները ժամանակի մեծ մասն անցկացնում են իտալական Ալպերի Մոնտե Պիանա լեռներում կախված պարաններին ամրացված ճոճանակներում:
Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` թեև մասնակիցները մեծամասամբ ցանցաճոճերում պառկած կամ նստած են լինում, որոնք կախված են իտալական դոլոմիտներից՝ հարյուրավոր մետրեր բարձրության վրա, սակայն ինչպես այլ փառատոներում՝ ասյտեղ էլ կա բար, խոհանոց, երաժշտական ջեմ-սեյշններ, որոնց կարող են հաճախել մասնակիցները:

























