Հայտնվել են նոր ամբողջական Skoda Fabia-ի լուսանկարները
Carscoops լրատվական կայքի տրամադրության տակ են հայտնվել նոր սերնդի ամբողջական Skoda Fabia-ի լուսանկարները: Այս մասին հաղորդում է euromag.ru-ն՝ հղում կատարելով Motor.ru-ին:
Skoda Fabia-ի դեբյուտը Hatchback-ի հետ միասին կկայանա այս շաբաթ՝ Փարիզում տեղի ունեցող Motor Show-ի ժամանակ: Ներկա պահին նոր դետալային Fabia-ի վերաբերյալ մանրամասնություններ չեն հաղորդվում:
Ինչ վերաբերում է Hatchback-ին, ապա այն իր նախորդ մոդելից ավելի ընդարձակ կլինի՝ մեքենայի լայնքը կընլայնվի 90 մմ-ով, իսկ առջևի ուղևորների արմունկների շրջանում գտնվող հատվածը՝ 21մմ-ով: Բեռնախցիկի ծավալը կընդլայնվի 330լ-ով (+15լ):
Skoda Fabia ընտանիքին պատկանող մեքենաները կառաջարկվեն 1.0-ից մինչև 1.2լ, ինչպես նաև՝ 1.4լ 74- 104 հզոր երեք մխոցանի դիզելներով: Բոլոր շարժիչները կաշխատեն մեխանիկական կամ DSG համակարգով:
















