Շերլոկ Հոլմսի մասին կորած համարվող ֆիլմը հայտնաբերվել է Ֆրանսիայում

15:52 • 02.10.14

«Շերլոկ Հոլմս» համր ֆիլմի կրկնօրինակը, որը 1916-ին նկարահանել է ռեժիսոր Արթուր Բերթլետը, հայտնաբերվել է ֆրանսիական Cinémathèque française կինոարխիվում։ Նշվում է, որ կորած համարվող ֆիլմը «հրաշքով» է հայտնաբերվել հավաքածուում, գրում է Лента-ն։

 

Այժմ մասնագետները վերականգնում և թվային ձևաչափի են վերածում այն։ Ֆիլմի պրեմիերան կկայանա 2015թ. հունվարին Toute la Mémoire du Monde վերականգնված ֆիլմերի փառատոնում, այնուհետ այն կցուցադրվի Սան Ֆրանցիսկոյում համր ֆիլմի փառատոնի ընթացքում։

 

Հայտնաբերված ֆիլմն ամերիկացի դերասան Ուիլյամ Ժիլետի միակ դերն է կինոյում, ում այդ դերում հաստատել էր անձամբ Արթուր Քոնան Դոյլը։ Հենց Ժիլետն է, թատրոնում ավելի քան 30 տարի կատարելով լրտեսի դերը, ավելացրել մի շարք մասնիկներ նրա կերպարին, որոնք հետագայում դարձել են Հոլմսի մարմնավորման անբաժանելի մասը բեմում և էկրանում։ Նրան է պատկանում նաև Հոլմսի ֆիրմային արտահայտությունը՝ «Դա ակնհայտ է, իմ սիրելի ընկեր»։
 

Շերլոկ Հոլմսի մասին կորած համարվող ֆիլմը հայտնաբերվել է Ֆրանսիայում