Հաքերների գործողություններից տուժած աստղերի փաստաբանները սպառնում են դատի տալ Google-ին

11:31 • 02.10.14

Հաքերների գործողություններից տուժած աստղերի փաստաբանները սպառնում են դատի տալ Google ընկերությանը՝ պահանջելով 100 մլն դոլար, գրում է Газета-ն։

 

Նրանք վստահեցնում են, որ ընկերությունն իբր չի կարողացել հեռացնել հայտնիների բաց կամ անձնական լուսանկարները, ինչի շնորհիվ վաստակում է միլիոններ։

 

Հիշեցնենք, որ հաքերները տեղադրել էին դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսի, մոդել Քեյթ Ափթոնի, երգչուհի Ռիհանայի և այլ հայտնի անձանց ինտիմ լուսանկարները։ Դա համարվում է ամենախոշոր հաքերային սկանդալը, որ կապված է աստղերի հետ։

 

Այժմ հոլիվուդյան առաջատար փաստաբան Մարտի Սինգերը, ով ներկայացնում է ավելի քան 10 տուժած հայտնի կանանց շահերը, նամակ է գրել Google ընկերության հիմնադիրներ Լարի Փեյջին և Սերգեյ Բրինին, ինչպես նաև ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Էրիկ Շմիդթին և ընկերության փաստաբաններին։
 

Հաքերների գործողություններից տուժած աստղերի փաստաբանները սպառնում են դատի տալ Google-ին