«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ծրագիրը

11:38 • 03.10.14

Հոկտեմբերի 11-12-ին նշվելու է Երևանի 2796-ամյակը։ «Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ծրագրին կարող եք ծանոթանալ ստորև։


Հոկտեմբերի 11

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածք` Էրեբունու փողոց

 14.00 Ժողովրդական արվեստի գործերի, ազգային տարազի, խոհանոցի ցուցադրություն
 15.00 Ազգային խաղերի մեկնարկ
 16.00 «Պատանի երաժիշտների Երևանը» համերգ
 16.30 Լարախաղացների մրցույթ
 17.00 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ
 19.00 Համերգային ծրագիր «Երևանում տոն է…» («Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հրապարակ)

Հոկտեմբերի 12


 10.00 Ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներում
 10.30 Երևան ԱՐՏ (Սարյան պուրակ)
 11.00 Երևան քաղաքի հուշարձանների լվացում
 12.00 «Երևանյան էսքիզներ» քաղաքաշինական նախագծերի էքսպո (Թամանյանի արձանի հարևանությամբ)
 13.00 Մանկապատանեկան ստեղծագործությունների բացօթյա ցուցադրություն (Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնին հարակից տարածք, Աբովյան 13)
 14.00 Տոնական շքերթ (Երևանի քաղաքապետարանից Հանրապետության հրապարակ)
 14.30 Մարաթոնյան վազք՝ 2796մ (Մատենադարանից Սայաթ-Նովայի պողոտա, Աբովյան փողոց, Հանրապետության հրապարակ)
 15.00 «Իմ հին ու նոր Երևան» խորեոգրաֆիկ պատկեր (Հանրապետության հրապարակ)
 15.00 Մանկական տոնական ծրագրեր (Կիրովի անվան մանկական զբոսայգի - տիկնիկային ներկայացումներ, զվարճալի խաղեր, ծաղրածուներ, խաղավարներ, աճպարարներ և հեքիաթների հերոսներ)
 15.00 Ուսանողական հարթակ (Կոնսերվատորիայի պուրակ)
 15.00 «Տոնական զբոսանք» թատերական և կրկեսային ներկայացումներ (Հյուսիսային պողոտա)
 15.00 Մարզական ցուցադրական ելույթներ (Ազատության հրապարակ)
 15.00 «Երեք ժամանակներ» լուսանկարչական տաղավարներ - (Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ծառայողական մուտք)
 15.30 Ողջույն աշխարհի ազգերից (Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների և էթնիկ համույթների կատարումներ (Ստ. Շահումյան հրապարակ)
 15.30 Ազգային և ժողովրդական երգարվեստի համերգ (Մաշտոց-Բուզանդ խաչմերուկ)
 15.30 Երևանյան բակային խաղերի մրցույթներ (Անգլիական այգի)
 15.30 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
 15.30 Կարաոկե (Շ. Ազնավուրի հրապարակ)
 16.00 Առագաստային սպորտի ցուցադրական ելույթներ - (Կարապի լիճ)
 16.30 Հեծանվավազք (Արգիշտի փողոց - Իտալիայի փողոց - Հանրապետության հրապարակ - Նալբանդյան փողոց - Սայաթ-Նովայի պողոտա - Մաշտոցի պողոտա - Իսակովի պողոտա՝ մինչև հեծանվահրապարակ)
 17.00 Դասական երաժշտության համերգ (Կոնսերվատորիայի պուրակ)
 17.30 Շախմատի մրցույթ անվանի շախմատիստների մասնակցությամբ (Շ. Ազնավուրի հրապարակ)
 18.00 Ջազ համերգ (Կասկադ համալիր, Գաֆէսճեան հիմնադրամ)
 18.00 Էստրադային համերգ (Ստ. Շահումյան հրապարակ)
 18.30 Բառդ երաժիշտների երեկո (Մոսկովյան պուրակ)
 19.30 «Երևան՝ իմ տուն» գալա համերգ (Հանրապետության հրապարակ)
 20.00 Ռոք համերգ (Ազատության հրապարակ)
 22.00 Երիտասարդական դիսկոտեկ (Հանրապետության հրապարակ)



 

«Էրեբունի-Երևան 2796» տոնակատարության ծրագիրը