Apple-ը ծառայություն է գործարկել, որը թույլ կտա iPhone-ի գնորդներին՝ խուսափել խարդախություններից
Apple-ը ծառայություն է թողարկել, որը թույլ կտա ստուգել Find My Phone գործառույթի վիճակը iPhone սմարթֆոններում: Ինչպես գրում է Lenta.ru-ն` ընկերության կայքին հղումով, դա թույլ կտա խուսափել գողացված կամ արգելափակված հեռախոսներ գնելուց:
Ծառայությունը թույլ կտա սերիական համարով կամ սմարթֆոնի IMEI-ով ստուգել` արդյո՞ք ակտիվացված է տվյալ գործառույթը:
Եթե Find My Phone-ը միացված է, ապա այն ակտիվացնող օգտատերը կկարողանա հեռակա կարգով արգելափակել հասանելիությունը սարքի պարունակությանը և հաղորդագրություն ուղարկել սարքի տիրոջը: Արտադրողի կարծիքով` այսպիսով օգտատերերը կկարողանան կանխել հասանելիությունն իր տվյալներին հեռախոսի կորստի դեպքում:










