Բանուկ ճանապարհների հարևանությամբ բնակվող մարդկանց մոտ մեծանում է արյան բարձր ճնշման հավանականությունը
Ամերիկացի մասնագետները, ուսումնասիրելով կենտրոնական ճանապարհներից ընդամենը 100 մետր հեռավորության վրա բնակվող կանանց առողջական վիճակը, եկել են եզրահանգման, որ կենտրոնական ճանապարհներին մոտ բնակվելու դեպքում մեծանում է հիպերտոնիայի ռիսկը: Զարկերակային ճնշումը 22%-ով ավելի ցածր է լինում բանուկ ճանապարհներից առնվազն 1000 կմ հեռավորության վրա ապրող կանանց մոտ: Այս մասին հաղորդում է Meddaily.ru-ն:
Կենտրոնական ճանապարհներին մոտ բնակվողների մոտ ծերանում է սիրտ-անոթային համակարգը, մեծանում է կաթվածի և սրտամկանի նոպաների ռիսկային գործոնը: Մասնագետների կարծիքով՝ նման խնդրի պատճառը մթնոլորտը աղտոտոտող քիմիական մասնիկներն են, հնարավոր է՝ բարձր աղմուկը, կամ երկուսը միասին:










