Դի Կապրիոն հրաժարվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի դերից. Hollywood Reporter

15:15 • 03.10.14

Ամերիկացի դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հրաժարվել է Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսի դերից այն պատճառով, որ մտադիր է երկարատև ընդմիջում վերցնել կինոյում, գրում է ria.ru-ն՝ հղում անելով Hollywood Reporter-ին:

 

Դերասանը բանակցություններ է վարել Ուոլթեր Այզեքսոնի հեղինակած Ջոբսի կենսագրության վրա հիմնված և սցենարիստ Աարոն Սորկինի կողմից էկրանավորման համար ադապտացված ֆիլմում նկարահանումների շուրջ:

 

Ի սկզբանե ենթադրվում էր, որ նա աշխատանքի կանցնի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուի ֆիլմում նկարահանումների ավարտից հետո, սակայն ի վերջո դերասանը որոշել է հրաժարվել գրավիչ առաջարկից:

 

Այժմ Ջոբսի դերի համար դիտարկվում են այլ թեկնածուներ, որոնց թվում են դերասան Քրիստիան Բեյլը, Մեթ Դեյմոնը, Բեն Աֆլեկը և Բրեդլի Կուպերը: Թերթը նշում է, որ Կուպերը հավանաբար չի ընդունի առաջարկը, քանի որ վերջերս համաձայնել է հանդես գալ «Հաշվապահը» ֆիլմում:

Դի Կապրիոն հրաժարվել է Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի դերից. Hollywood Reporter