Facebook-ը ներողություն է խնդրել օգտատերերից հոգեբանական փորձեր անելու համար

11:34 • 03.10.14

Facebook սոցկայքի թոփ-մենեջերն իր բլոգում ներողություն է խնդրել միլիարդավոր օգտատերերից 2011-ին հետազոտություններ անցկացնելու համար։ Օգտատերերին բարկացրել է, որ առանց իրենց համաձայնության վերլուծաբանները պարզել են գրառումների հոգեբանական ենթատեքստը, որոնք առաջացնում են այս կամ այն հույզերը, գրում է Russia Today-ը։

 

Ընտրված օգտատերերի (մոտ 700.000) էջերի վերլուծությունն այն ժամանակ ցույց էր տվել, որ «ընկերների» դրական գրառումները որոշ մարդկանց մոտ դեպրեսիա և բացասական հույզեր են առաջացնում։

 

Դրա համար մասնագետներն առանձնացրել են զգացմունքային գրառումները՝ տարբեր մարդկանց ցույց տալով նվազագույն քանակությամբ ինչ-որ դրական կամ, ընդհակառակը, բացասական գրառումներ։

 

Իմանալով այդ մասին՝ Facebook-ի օգտատերերի մեծամասնությունը դժգոհել է, որ վերլուծաբանները «խաղացել» են ոչինչ չկասկածող մարդկանց զգացմունքների հետ։ Նմանատիպ հոգեբանական փորձերին մասնակցելու համար, իրենց կարծիքով, անհրաժեշտ է ստանալ հատուկ թույլտվություն։
 

Facebook-ը ներողություն է խնդրել օգտատերերից հոգեբանական փորձեր անելու համար