Facebook-ը մտադիր է առողջապահության ոլորտով զբաղվել
Facebook սոցցանցը մտադիր է «աջակցման համայնքներ» ստեղծել, որոնք կմիավորեն բազմապիսի հիվանդություններ ունեցող մարդկանց, գրում է ria.ru-ն։
Այդպիսով՝ սոցիալական ցանցը պատրաստվում է աշխատել առողջապահության ոլորտում։
Reuters գործակալության տվյալների համաձայն՝ սոցիալական ցանցը պատրաստվում է «աջակցման համայնքներից» բացի նաև «պրոֆիլակտիկ խումբ» ստեղծել, որը կօգնի օգտատերերին առողջ ապրելակերպ վարել։
Ընկերության ներկայացուցիչներն արդեն մի շարք հանդիպումներ են անցկացրել բժիշկների և առողջապահության ոլորտում աշխատող մասնագետների հետ։










