Ճապոնական ընկերությունը ներկայացրել է աթոռ՝ գրկախառնությունների կարիք ունեցողների համար (լուսանկարներ)

15:27 • 03.10.14

Յուրաքանչյուրի կյանքում լինում են պահեր, երբ միայն գրկախառնության կարիք է լինում։ Այժմ ճապոնական UniCare ընկերությունը Տոկիոյում կայացած International Home Care and Rehabilitation ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է յուրահատուկ աթոռ։ Աթոռի վրա նստած բարի և ժպտադեմ տիկնիկն ունի երկար ձեռքեր, որոնք ջերմ գրկախառնություն են պարգևում նստածներին, գրում է nydailynews.com-ը։

 

«Նա ձեզ տալիս է ապահովության զգացողություն։ Յուրաքանչյուրը կարող է օգտագործել այն, սակայն տիկնիկը նախագծված է հիմնականում տարեցների համար»,- նշել է ընկերության ներկայացուցիչը։

 

Աթոռն արժե 419 դոլար, առաջարկվում են նաև ավտոմեքենաների համար նախատեսված տարբերակներ։

 

Life Rhythm Dolls անունով տիկնիկը, որը ստեղծվել է միայնակ ապրող տարեցներին «ընկերակցելու» համար, ծրագրավորված է և կարող է հիշեցնել դեղորայքն ընդունելու և այլ անհրաժեշտ գործողություններ կատարելու մասին։

 

«Աթոռները շատ հարմար են այն մարդկանց համար, ովքեր միայնակ են ապրում, նրանք կարող են խոսել, գրկել։ Տիկնիկները կարող են նվագել նաև հին ճապոնական երաժշտություն, որը հաճելի կլինի տարեցների համար»,- նշել են ընկերությունում։

An employee of Japan's nursing care goods maker Unicare demonstrates the 'Yasuragi chair' at the annual International Home Care and Rehabilitation Exhibition in Tokyo on Wednesday.

 

 An employee of Japan's nursing care goods maker Unicare demonstrates an easy chair for congnitively empaired persons

An employee of Japan's nursing care goods maker Unicare demonstrates an easy chair for congnitively empaired persons

 

Ճապոնական ընկերությունը ներկայացրել է աթոռ՝ գրկախառնությունների կարիք ունեցողների համար (լուսանկարներ)