Ձուկ, պանիր, ձու, գունավոր միգ ու բանջարեղեն. աշնանային դեպրեսիայից ազատող մթերքները

20:30 • 03.10.14

Աշնանը մադկանց տրամադրությունը կտրուկ փոփոխվում է: Ցուրտն ու ամպամած երկինքը նյարդայնացնում են, ավելանում է հոգնածությունը, նվազում է աշխատունակությունը:


Մարդիկ փորձում են դուրս գալ նման իրավիճակներից ամենատարբեր հնարքների օգնությամբ:


Bigpicture.ru-ն ներկայացնում է նույնիսկ մռայլ աշնանային եղանակներին դրական լիցքեր հաղորդող և օրգանիզմի աշխատանքին խանգարող մթերքների ցանկը:


Ձուկ

 

antidepressants01 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

 

Յուղոտ ձկնատեսակը՝ ծովատառեխը, սարդինաները, սկումբրիան, սաղմոնը և ձողաձուկը հարուստ են օմեգա-3 ճարպային թթուներով, որի շնորհիվ ձուկը ազատում է դեպրեսիայից:

 


Վառ գունավորմամբ մրգերն ու բանջարեղենը

 

antidepressants02 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

 

Վառ գունավորում ունեցող մրգերն ու բանջարեղենը՝ բազուկը, սմբուկը, լոլիկը, ստեպղինը, բուլղարական պղպեղը, խուրման, մանդարինը, նարինջը և այլ մրգեր և բանջարեղեն նպաստում են տրամադրության բարձրացմանը:

 

Հավի արգանակ

 

antidepressants03 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

 

Հավի արգանակը ևս օգնում է ազատվել ավելորդ բացասական լիցքերից: Հավի միսը հարուստ է տրիպտոֆան ամինաթթուներ պարունակող սպիտակուցներով, որոնք ներթափանցելով օրգանիզմ՝ վերածվում են սերոտոնինի՝ երջանկության հորմոնի:


4. Ծովային կաղամբ

 

antidepressants04 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Ծովակաղամբը հարուստ է В խմբի վիտամիններով, որը կարգավորում է երիկամային աշխատանքը և համապատասխանաբար ադրենալին հորմոնը, որի անբավարարությունից քրոնիկ հոգնածություն է առաջանում:


5. Բանան

 

 

antidepressants05 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Սերոտոնինից բացի բանանը վիտամին В6 է պարունակում, որը ինչպես արդեն նշվեց, նպաստում է տրամադրության բարձրացմանը: Բանանը նաև հարուստ է alkaloid-ով և Harman-ով, որոնք էյֆորիա են առաջացնում, ինչի շնորհիվ սեռոտոնին է արտադրվում:


6. Ընկուզեղեն

 

antidepressants06 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Ընկուզեղենը, ինչպես և ձկան յուղը, հագեցած է օմեգա-3 ճարպային թթուներով, որոնք բարելավում են ուղեղի բջիջների բնականոն աշխատանքը և օգնում հաղթահարել դեպրեսիան:


7. Դառը շոկալադ

 

antidepressants07 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Կակաո բոբին՝ կակաոյի հատիկները, որից շոկոլադ են ստանում, ֆեբիլէթիլամին կոչվող նյութեր է պարունակում, որոնք էլ նպաստում են օրգանիզմում երջանկության հորմոնի՝ էնդորֆինի առաջացացմանը:


8. Պանիր

 

antidepressants08 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

 

Պանիրը մի շարք ամինաթթուներ՝տիրամին, տրիպտամին և ֆենիլէթիլամին է պարունակում, որոնք էլ նպաստում են տրամադրության բարձրացմանը:


9. Ձու

antidepressants09 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Ձուն անփոխարինելի ճարպային թթուներ և А, Е, D վիտամիններ է պարունակում, ինչպես նաև՝ В խմբի վիտամիններ և սեռոտոնին առաջացնող տրիպտոֆան հորմոն է պարունակում:


10. Վարսակի փաթիլներ և հնդկաձավար

 

antidepressants10 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Ինչպես և հավի միսը՝ վարսակի փաթիլներն ու հնդկաձավարը տրիպտոֆան կոչվող ամինաթթու են պարունակում, որը օրգանիզմում վերածվում է երջանկության հորմոնի:


11. Ալկոհոլային խմիչքներ և տոնուսը բարձրացնող ըմպելիքներ

 

antidepressants11 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Ալկոհոլն ու կոֆեին պարունակող ըմպելիքները ևս թարմություն են պարգևում:


Այժմ այն մասին, թե ինչն է նպաստում դեպրեսիայի առաջացմանը:

 Քաղցրավենիք

 

antidepressants13 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Քաղցրավենիքի տեսակները, ներառյալ քաղցր ըմպելիքները, բարձրացնում են արյան մեջ շաքարի պարունակությունը, որը նպաստում է քրոնիկ հոգնածության առաջացմանը:

 

Յուղազրկված մթերքներ

 

antidepressants14 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

 

Յուղազերծված մթերքների հաճախակի օգտագործումը նույնպես նպաստում է դեպրեսիայի առաջացմանը:


 Ծխախոտ

antidepressants15 Лучшие продукты антидепрессанты: долой осеннюю хандру!

Ծխելը, ինչպես և ալկոհոլն ու սուրճը, կարող է օրգանիզմի կանոնավոր գործունեության համար անհրաժեշտ վիտամինների և հանքային նյութերի նվազեցման հանգեցնել, ինչն էլ նպաստում է տրամադրության անկմանը:
 

Ձուկ, պանիր, ձու, գունավոր միգ ու բանջարեղեն. աշնանային դեպրեսիայից ազատող մթերքները