«Օսկարի» մրցավազքում առաջատար դիրքերում Պուտինի դիմանկարի ֆոնին ռուսական կոռուպցիայի մասին պատմող ֆիլմն է. The New York Times
2014 թվականի «Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» նոմինացիայի համար պայքարում են ֆիլմեր աշխարհի շուրջ 70 երկրից, և ինչպես երևում է՝ պայքարը բավականին թեժ է լինելու: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով The New York Times-ին:
Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ այդ ցուցակում առաջին տեղի թեկնածուների ցանկում դեռևս Կաննի փառատոնին աղմուկ բարձրացրած վառ արտահայտված քաղաքական ուղղվածության ռուսական «Լևիաֆան» ֆիլմն է, որի ռեժիսորը Անդրեյ Զվյագինցեվն է:
Ֆիլմում դեպքերը տեղի են ունենում Ռուսաստանի հյուսիսային քաղաքներից մեկում, որտեղ բուռն ծաղկում է ապրում կոռուպցիան:
Ռեժիսորը չի խնայել ոչ մեկին, այդ թվում նաև՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ում անժպիտ դեմքը քաղաքապետի սենյակի պատին փակցված նկարում բոլորին վերևից է նայում:










