Լոնդոնի հեռախոսախցիկներում այժմ հնարավոր կլինի լիցքավորել բջջայինները

11:13 • 03.10.14

Լոնդոնում այլևս չօգտագործվող հեռախոսախցիկներին նոր կիրառում են գտել՝ դրանք վերածում են լիցքավորման կայանների, որպեսզի քաղաքացիները կարողանան լիցքավորել իրենց բջջայինների մարտկոցները։ Այս մասին գրում է BBC News-ը։

 

Բջջայինները լիցքավորվելու են արևային էներգիայով։

 

Առաջին 6 նմանատիպ խցերից առաջինն արդեն շահագործման է հանձնվել Տոտենհեմ-Կորտ-րոուդ փողոցում՝ մայրաքաղաքի կենտրոնում։

 

Բջջայինները հնարավոր կլինի լիցքավորել բոլորովին անվճար, սակայն մինչ բջջայինը լիցքավորվում է, կարելի է գովազդային հոլովակներ դիտել։ Խցերը ներկվել են կանաչ գույնով, իսկ վերևում տեղադրվել է արևային վահանակ։

 

Լոնդոնի հեռախոսախցիկներում այժմ հնարավոր կլինի լիցքավորել բջջայինները