Բոդխիդխարմայի խորհուրդը. գրասենյակային աշխատողների համար «խելացի բարձիկ» է ստեղծվել (տեսանյութ)

22:20 • 03.10.14

Աշխատակազմում կադրերի աշխատունակության բարձրացման նպատակով Darma անունը կրող խելացի բարձիկ է ստեղծվել: Այս մասին հաղորդում է hitech.newsru.com-ը՝ հղում կատարելով «Хабрахабр»-ին:


Չինացի ինժեներների խմբի հինգ տարվա աշխատանքի արդյունքում ստեղծված բարձիկի ներսում ընդամենը 1 մմ. հաստությամբ 6 սենսոր է տեղակայված: Նրանք պնդում են, որ բարձիկները ֆիքսում են շնչառությունը, զարկերակային ճնշումը, սթրեսի մակարդակը և նստողի դիրքը:


Բջջային iOS և Android համակարգերի և համապատասխան հավելվածի շնորհիվ բարձիկը օգտատիրոջն ազատում է հետագա ճարպակալման խնդրից: Darma-ն օգտատերերին ճիշտ դիրք է խորհուրդ տալիս, հուշում է վեր կենալու կամ վարժանք կատարելու անհրաժեշտության և շատ այլ բաների մասին:


199 դոլար արժողությամբ բարձիկը Darma է անվանվել ի պատիվ բուդդիզմի պատրիարք Բոդխիդխարմայի:
 

Բոդխիդխարմայի խորհուրդը. գրասենյակային աշխատողների համար «խելացի բարձիկ» է ստեղծվել (տեսանյութ)