Black Series. Mercedes-Benz-ը կներկայացնի AMG GT սուպերքարի «գերհզոր» տարբերակը (լուսանկարներ)

14:52 • 04.10.14

Mercedes-Benz ընկերությունը մտադիր է ստեղծել AMG GT սուպերքարի «գերհզոր» տարբերակը` Black Series անվանման ներքո: Motor.ru-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է գերմանական ավտոարտադրողի AMG-ի գործարանային թյունինգային ստորաբաժանման ղեկավար Տոբիաս Մոերսը Փարիզի ավտոսրահի ժամանակ:

 

Մանրամասներ նորագույն մոդելի կամ թողարկման ամսաթվի մասին վերջինս չի ներկայացրել: Աղբյուրի ենթադրմամբ` AMG GT Black Series-ը կհայտնվի 2018-ից ոչ շուտ: Մինչ այդ ընկերությունը կզբաղվի նոր սերնդի C-Class կուպեի «գերհզոր» մոդելի արտադրությամբ:

 

«Գերհզոր» սուպերքարը, հավանաբար, կզինվի թափքի աերոդինամիկ կառուցվածքով, առավել հզոր շարժիչով: Նորագույն մոդելի նախորդ AMG GT սուպերքարը, որը փոխարինել է SLS AMG դասի մեքենաներին, զինված է երկտուրբո V8 շարժիչով, ռոբոտացված փոխանցման տուփով, և 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3.8 վայրկյանում:

 

Mercedes-Benz AMG GT մոդելը


 

 

Black Series. Mercedes-Benz-ը կներկայացնի AMG GT սուպերքարի «գերհզոր» տարբերակը (լուսանկարներ)