Փարիզի ավտոսրահի գլխավոր նորույթները` լուսանկարներով
Փարիզում հոկտեմբերի 2-ին բացվել է ամենամյա միջազգային ավտոսրահը, որին մեքենաշինական հսկաները ներկայացել են հարյուրավոր նորագույն մոդելներով:
Ինչպես գրում է Motor.ru-ն` նորություններով են հանդես եկել բազմաթիվ ապրանքանիշեր, որոնց գաղտնազերծած ամենահետաքրքիր կոնցեպտային մոդելները ներկայացնում ենք ֆոտոշարքի տեսքով:
Ներկայացված մեքենաներից շատերը, հավանաբար սերիական արտադրության չեն հանձնվի կամ կթողարկվեն սահմանափակ քանակությամբ:
Շուկայում միլիոնավոր մեքենաներ վաճառելուց հետո Mazda MX-5 մոդելը ներկայացել է նոր չորրորդ սերնդի մեքենայով: Ռոդսթերն այժմ 100 կգ-ով ավելի թեթև է, քան նախկինում:



Volvo XC90 արտաճանապարհայինը վերջին 11 տարում առաջին անգամ սերնդափոխություն է կատարել, որի արդյունքում ներկայացել է 4 նոր շարժիչով, մոդուլային շասիներով և նոր մուլտիմեդիա համակարգով:




Land Rover Freelander քրոսովերին փոխարինելու է եկել նորագույն մոդելը, որը կդառնա Discovery մեքենաների ընտանիքի մի մասը: Արտաճանապարհայինը կներկայանա 5 և 7 տեղանի տարբերակներով:




Փարիզի ավտոսրահում Jaguar-ը ներկայացրել է իր նորագույն XE սեդանը, որը գնորդների համար շուկայում կպայքարի BMW-ի և Audi A4-ի հետ: Մոդելն ունի ապրանքանիշի պատմության մեջ մեքենայի աերոդինամիկ դիմադրության ամենացածր գործակիցը:





Mercedes-Benz-ի նոր շարքում հայտնվել է նոր սպորտային մեքենա, որը կմրցի Porsche 911-ի հետ: Mercedes-AMG GT կհամալրվի 4 լիտր ծավալով 8 մխոցային երկտուրբո շարժիչով` հզորության 2 տարբերակով` 462 և 510 ձիաուժ:







Infiniti Q80




Fiat 500X


Volkswagen XL Sport


Toyota C-HR


Skoda Fabia


Audi TTS Roadster



BMW 2-Series Convertible



Ferrari 458 Speciale A













