NASA-ի գիտնականը իր իսկ սցենարով և մասնակցությամբ 2050թ.-ի Հնդկաստանի մասին ֆանտաստիկ ֆիլմ կնկարահանի (տեսանյութ)

20:20 • 05.10.14

Հնդկական Բոլիվուդում կինոմատոգրաֆիայի նոր աստղ է փայլատակում. NASA-ի՝ ազգային ավիացիայի վերահսկման և ԱՄՆ տիեզերական տարածքների հետազոտությամբ զբաղվող նախկին աշախատակիցը Հնդկաստանի մասին իր իսկ սցենարով և մասնակցությամբ ֆիլմ կնկարահանի: Այս մասին հաղորդում է newsru.com-ը՝ հղում կատարելով South Scope ամսագրին: 

Հնդկաստանում ծնունդ առած Պարտխին NASA-ում աշխատելու նպատակով մեկնել է ԱՄՆ, սակայն իր իսկ խոսքով՝ աշխատանքի ողջ ընթացքում իր սիրտը Հնդկաստանում է գտնվել, այդ իսկ պատճառով որոշել է վերադառնալ հայրենիք և Vingyani վերնագրով գիտությունն ու կինոմատոգրաֆիան միավորող ռոմանտիկ թրիլլեր նկարահանել: 

Ֆիլմում դեպքերը տեղի են ունենում 2050 թվականի Հնդկաստանում։ Պարտխին ֆիլմում մարմնավորում է գիտնականի, ով իր լաբորատորիայում գիտության մեջ հեղաշրջում է իրականացնում: Ֆիլմում կնկարահանվեն նաև բոլիվուդյան մի շարք հանրահայտ աստղեր՝ Վիվեկ Օբերոյը, Միրա Ժասմինը, Սենջանա Սինգխը և ուրիշներ:
 

NASA-ի գիտնականը իր իսկ սցենարով և մասնակցությամբ 2050թ.-ի Հնդկաստանի մասին ֆանտաստիկ ֆիլմ կնկարահանի (տեսանյութ)