Ֆիզիկական վարժանքը բարելավում է հիշողությունը. գիտնականներ

00:30 • 05.10.14

Գիտնականները պարզել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգտակար է ո՛չ միայն մկանների, այլև՝ ուղեղի համար: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Meddaily.ru-ին:


Ուսումնասիրությունների շրջանակում գիտնականները մասնակիցներին 90 լուսանկար են ցուցադրել, որոնց մի մասը դրական, իսկ մյուս մասը՝ բացասական հույզեր են առաջացրել, իսկ որոշները չեզոք են մնացել: Այնուհետև կամավորները ոտքերի հատուկ վարժանք են անցել:

 

48 ժամ անց կամավորներին 180 լուսանկար են ցուցադրել, որոնցից 90-ն արդեն ծանոթ էին նրանց, իսկ 90-ը՝ ոչ: Չմարզված խումբը հիշել է նախկինում տեսած լուսանկարների 50%-ը, իսկ մարզված խումբը՝ 60%-ը:
 

Ֆիզիկական վարժանքը բարելավում է հիշողությունը. գիտնականներ