Ժերար Դեպարդիոն պատմել է, որ երիտասարդ տարիքում մարմնավաճառությամբ է զբաղվել

10:26 • 06.10.14

Ֆրանսիացի նշանավոր դերասան Ժերար Դեպարդիոն պատմել է, որ երիտասարդ տարիքում մարմնավաճառությամբ է զբաղվել, հայտնում է BBC-ն:

 

Դեպարդիոն նման խոստովանություն է արել իր նոր Ça s’est fait comme ça («Ինչ եղել եղել է») ինքնակենսագրական գրքում:

 

Նա մասնավորապես նշել է, որ երիտասարդ տարիներին Ֆրանսիայի կենտրոնում՝ Շատորուում, գերեզմաններ է թալանել, ծխախոտի մաքսանենգությամբ ու մարմնավաճառությամբ զբաղվել:

 

Այլ շոկային բացահայտումների թվում նա նշել է հարբեցող ու անգամ ոչ տառաճանաչ հորը, պատմել իր ու իր հանգուցյալ որդու հարաբերությունների մասին:

 

Այս առիթով Le Point -ին տված հարցազրույցում, խոսելով իր կյանքի ավելի ժամանակակից դրվագներից, նա ասել է, որ ինքն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նման են իրար: Երիտասարդ տարիքում նա էլ իր պես խուլիգան է եղել Լենինգրադում, ինչը կարող էր շատ վատ ավարտ ունենալ նրա համար:

Le livre de Gérard Depardieu, Ça s'est fait comme ça, aux éditions XO

Ժերար Դեպարդիոն պատմել է, որ երիտասարդ տարիքում մարմնավաճառությամբ է զբաղվել