Երկրաբնակներն այս ամիս կարող են 2 խավարման ականատես դառնալ

13:39 • 06.10.14

Հոկտեմբերի 8-ին տեղի է ունենալու Լուսնի՝ այս տարվա երկրորդ ամբողջական խավարումը, գրում է rg.ru-ն։

Նախկին ամբողջական խավարումը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին։

 

Լուսնային խավարումը տեղի է ունենում լիալուսնի ժամանակ. Երկրի ստվերն ընկնում է Լուսնի վրա և տեղի է ունենում Լուսնի լրիվ կամ մասնակի խավարում։ Լուսնի լրիվ խավարումն առավելագույնը տևում է 1 ժ 45 ր, իսկ մասնակին՝ մի քանի ժամ։

 

Այն հիմնականում տեսանելի է լինելու Ավստրալիայի, Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բնակիչներին։ 

 

Այս ամիս երկրորդ խավարումը տեղի է ունենալու հոկտեմբերի 23-ին. դա լինելու է Արևի մասնակի խավարում: Այն լավ կարող են տեսնել Կանադայում և ԱՄՆ-ում։

 

 

Երկրաբնակներն այս ամիս կարող են 2 խավարման ականատես դառնալ