Facebook-ի օգտատերերն ապագայում կկարողանան միմյանց դրամական փոխանցումներ կատարել Messenger-ի միջոցով. ԶԼՄ-ներ

11:46 • 06.10.14

Facebook խոշորագույն սոցիալական ցանցի օգտատերերն ապագայում կկարողանան միմյանց դրամական փոխանցումներ կատարել հաղորդագրությունների փոխանակման Messenger ծրագրի միջոցով։

 

Նման եզրահանգման է եկել Սթենֆորդի համալսարանի ուսանող Էնդրյու Օդը, ով հատուկ ծրագրավորողների համար նախատեստված գործիքներով հայտնաբերել է Facebook Messenger-ի գաղտնի հնարավորությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Messenger ծրագրով հնարավոր է լուսանկարներ ուղարկել և նույն հաջողությամբ հնարավոր է նաև դրամական փոխանցում կատարել, նշել է Օդը։

Facebook-ի օգտատերերն ապագայում կկարողանան միմյանց դրամական փոխանցումներ կատարել Messenger-ի միջոցով. ԶԼՄ-ներ