Սնոուդենի մասին պատմող ֆիլմը կներկայացվի Նյու Յորքի կինոփառատոնում
ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի մասին պատմող վավերագրական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 10-ին կայանալիք Նյու Յորքի կինոփառատոնի ժամանակ: Այս մասին հաղորդում է Ria.ru-ն՝ հղում կատարելով Deadline-ին:
«Քաղաքացի 4» անվանումը ստացած ֆիլմը կինոռեժիսոր Լառա Պոյտրասի աշխատանքն է. նա ԱՄՆ հետախուզության ապօրինի գործունեության վերաբերյալ մի քանի տարի շարունակ ֆիլմ է նկարահանել և 2013 թվականին «Քաղաքացի 4» մակագրությամբ մի նամակ է ստացել:
Նույն թվականի հունիսին Պոյտրասը լրագրող Գլեն Գրինվալդի հետ մեկնել է Հոնկոնգ՝ նամակի հեղինակի հետ հանդիպման, որը և հենց Սնոուդենն է եղել: Այսպիսով ֆիլմի հիմքում ընկած են Սնոուդենի մասնակցությամբ պատրաստված ռեպորտաժները:










