Խվորովստովսկու բարեգործական համերգը գրեթե 20 մլն ռուբլի է հավաքել

13:49 • 06.10.14

Մոսկվայի Կրեմլի պետական պալատում հոկտեմբերի 4-ին կայացած օպերային երգիչ Դմիտրի Խվորովստովսկու՝ «Խվորովստովսկին և ընկերները» բարեգործական համերգը գրեթե 20 մլն ռուբլի է հավաքել ծանր հիվանդ երեխաների համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։

 

Բարեգործական ակցիայի պատրաստությունների ընթացքում հավաքվել է մոտ 20 մլն ռուբլի, որը կհատկացվի 47 ծանր հիվանդ ռուս երեխաների բուժման համար։ Համերգից ստացված ողջ հասույթը կփոխանցվի երկրի ամենախոշոր բարեգործական հիմնադրամներից մեկին՝ «Ռուսֆոնդ»-ին։

 

Խվորովստովսկին նշել է, որ իրեն՝ որպես բազմազավակ հոր, շատ հարազատ է մանկության թեման, այդ պատճառով էլ ինքը հաճույքով է ընդունել այդ նախագծին մասնակցելու առաջարկը։
 

Խվորովստովսկու բարեգործական համերգը գրեթե 20 մլն ռուբլի է հավաքել