Ջոն Լենոնի կիթառը կհանվի աճուրդի

11:33 • 06.10.14

Լոնդոնում վաճառքի կհանվի The Beatles խմբի հիմնադիրներից մեկի՝ Ջոն Լենոնի ամերիկյան Gretsch 6120 կիթառը, որը նա օգտագործել է 1966-ին Paperback Writer երգի ձայնագրման համար, գրում է Вести-ն։

 

Նախկինում կիթառը պատկանել է երաժշտի եղբայր Դևիդ Բիրչին։ 1967թ. նոյեմբերին բարեկամի խնդրանքով Լենոնը պարզապես նվիրել է գործիքը։

 

Աճուրդի հանված կիթառի նախնական արժեքը 400-600.000 ֆունտ ստեռլինգ է (650-950.000 դոլար)։
Աճուրդը կսկսվի նոյեմբերի 14-ին համացանցում և կավարտվի նոյեմբերի 23-ին Լոնդոնի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում։ Բացի կիթառից, վաճառքի կհանվի նաև մոտ 100 իր՝ կապված The Beatles խմբի հետ։


 

Ջոն Լենոնի կիթառը կհանվի աճուրդի