Շվեդիայում մեկնարկում է «Նոբելյան շաբաթը»

10:19 • 06.10.14

Շվեդիայում այս շաբաթ կհայտարարեն Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։

 

Ստոկհոլմում այսօր կհայտարարեն այս տարվա առաջին մրցանակակիրներին ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում, երեքշաբթի՝ ֆիզիկայի, չորեքշաբթի՝ քիմիայի, հայտնում է BBC-ն։

 

Էկոնոմիկայի ոլորտում մրցանակակիրը կնշվի հոկտեմբերի 13-ին, իսկ գրականությանը, հավանաբար, հոկտեմբերի 9-ին։

 

Խաղաղության Նոբելյան մրցանակակիրը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին։ Հիմնական թեկնածուն համարվում է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը։

 

Խաղադրույքներ կատարողների ցուցակում այս մրցանակի պոտենցիալ թեկնածուներ են նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը և ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը։
 

Շվեդիայում մեկնարկում է «Նոբելյան շաբաթը»