Մեկնարկում է Ֆրանկֆուրտի 66-րդ գրքի տոնավաճառը
Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) այսօր երեկոյան կկայանա Գրքի միջազգային տոնավաճառի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է Deutsche Welle-ն։
Այս տարի տոնավաճառին մասնակցում են ավելի քան 100 երկրից։ Այցելուների համար տոնավաճառը բաց կլինի հոկտեմբերի 8-ից։ Կազմակերպիչների համաձայն՝ այն կունենա մինչև 300.000 հյուր և մոտ 1.000 հեղինակ աշխարհի տարբեր երկրներից։
Գիտաժողովի ծրագրում ներառված է 3.500 միջոցառում՝ շնորհադեսներ, գրական ընթերցումներ, հանդիպումներ հեղինակների հետ, քննարկումներ, համերգներ։
Այս տարվա տոնավաճառի պատվավոր հյուրը Ֆինլանդիան է։ Բացմանը ներկա կգտնվի այդ երկրի նախագահ Սաուլի Նիինիստյոն։ Հյուրերին կողջունի նաև Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը։
Ֆրանկֆուրտյան գրքի փառատոնը կավարտվի հոկտեմբերի 12-ին։










