«Էրեբունի-Երևանը» բարի տոն է. Արսեն Գրիգորյան

23:26 • 07.10.14

«Էրեբունի-Երևան-2796» տոնակատարությանը մասնակցություն է ունենալու նաև երգիչ Արսեն Գրիգորյանը (Մրո). նա ելույթ է ունենալու «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին հարակից տարածքում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեց երգիչը: «Հետաքրքիր միջոցառումներ են նախատեսված»,-նշեց նա:

 

Նա հետաքրքիր համարեց այն փաստը, որ տարբեր թաղամասերում բեմեր են տեղադրվում, և տարբեր ժանրի երաժշտություն է հնչում:


Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-12-ին նշվելու է Երևանի 2796-ամյակը:
 


«Ես կարծում եմ, որ «Էրեբունի-Երևանը» բարի տոն է և բարություն կավելացնի քաղաքում»,-ասաց Արսեն Գրիգորյանը և նշեց, որ ինքը միշտ ընտանիքով մասնակցում է այդ տոնին:


Խոսելով Երևանի խնդիրների մասին` նա առաջնային համարեց աղբահանության խնդիրը: «Ժամանակն է` Երևանի համար ունենալ ժամանակակից աղբահանության համակարգ»,-հավելեց նա:


 


 

«Էրեբունի-Երևանը» բարի տոն է. Արսեն Գրիգորյան